|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Դավութօղլուն խոսել է Երևան կատարելիք այցի և դրա շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. հայտնում է aksam.com-ը:
Թուրքական քարոզչական մեքենան շարունակում է «երգել», թե իբր Դավութօղլուն սահմանների բացման համար պայման է ներկայացնելու Հայաստանին` «Ադրբեջանի 7 օկուպացված շրջաններից» առնվազն 2-ից հեռանալու դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի: Նա հավաստիացրել է, որ այս պայմանի ընդունումը կնպաստի Հայաստանի առևտրին:
Ըստ թուրքական լրատվամիջոցների`փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ով 2009 թվականին արտգործնախարար էր, Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում նույնպես մեկնել էր Երևան և հանդիպում ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, եւ իբր դրա արդյունքում էլ հենց` հանդիպումից մոտ վեց ամիս անց, Շվեյցարիայում տեղի ունեցավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: