| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյանը հայտարարություն է տարածել Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ: Հայտարարությունը` ստորեւ:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Հայաստան մեզ համար մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ նույն Դավութօղլուն է, որ հանդես է եկել բազմիցս հակահայկական, ավելին, հայատյաց հայտարարություններով, նույն Դավութօղլուն է, որ տարիներ ի վեր մշակում և իրականացնում է հակահայկական ծրագրեր: Աշխարհը, համայն հայությունը, որ պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մեզ չի հասկանա, եթե Դավութօղլուն գա Հայաստան և այստեղ չտեսնի բողոքի որևիցե ակցիա: Մեզ նաև մտահոգում է, որ հայկական կողմն է հրավիրել հայատյաց գործչին մեր երկիր: Միգուցե այս կերպ փորձ է արվում վերակենդանացնել հայ-թուրքական ձախողված բանակցությունները: Եթե այո, ապա Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպական ողջ ներուժով պայքարելու է արդեն անդրաշխարհում գտնվող պրոթոքոլների վերակենդանացման ցանկացած փորձի դեմ»: