Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Քըրքլարելիի Փընարհիսար շրջանում գտնվող բանտը, որտեղ նա 10 տարի առաջ 4 ամիս 10 օր բանտարկված է եղել. տեղեկացնում է haber1.com-ը:
Էրդողանի այցի պատճառով շրջանում մի շարք բարեփոխումներ են կատարում:
Բանտի նախկին պահակը լրագրողներին պատմել է բանտում` Էրդողանի անցկացրած օրերի մասին` նշելով, որ նա շատ այցելուներ ուներ, իսկ ազատ ժամանակ գիրք էր կարդում: «Ասում էին, որ Էրդողանից թաղապետ նույնիսկ դուրս չի գա, բայց ես անկեղծորեն զգում էի, որ նա կդառնա վարչապետ»,- ասել է նա:
Նշենք, որ Էրդողանը բանտարկվել էր «մարդկանց միջեւ կրոնական և ռասայական տարբերություն դնելով` բացահայտորեն ատելություն և թշնամանք սերմանելու» մեղադրանքով: