«Դը էկոնոմիստ» պարբերաթերթը գրում է, որ Թուրքիայի լրագողները երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նկատմամբ ունեցած վախի պատճառով իրենք իրենց մեքենայորեն գրաքննության են ենթարկում: «Եվրոպական հանձնաժողովը բավական քննադատական մոտեցում ունի Թուրքիայում մամուլի շուրջ տիրող իրավիճակին: Բանտերում կան քառասուն կալանավորված կամ դատապարտված լրագրողներ: Մի շարք հոդվածագիրներ իրենց աշխատանքին հրաժեշտ են տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով: Մի շարք հայտնի լրագորղներ էլ խոստովանում են, որ Էրդողանին չբարկացնելու համար ինքնաքննադատություն են կատարում»,- գրում է «Դը էկոնոմիստը», նշելով, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պնդում է հակառակը: «Աբդուլա Գյուլը ժխտում է այդ մտավախությունները և հայտարարում, թե իր երկրում յուրաքանչյուր ոք ազատ է գրելու այն, ինչ ուզում է»,-նշում է պարբերաթերթը: