Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը դեմ ՀՀ քաղաքացիները նամակով պատրաստվում էին դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը, որի տակ ստորագրել է 4194 քաղաքացի, արդեն հանձնվել է նախագահի նստավայր:
Նամակը ստորագրել են «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի, «Թումո»-ի, «Անելիք բանկ», ԵՊՀ-ի եւ այլ հիմնարկների աշխատակիցներ: Նամակի հեղինակները համարում են, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը ժամանակավրեպ է և խիստ ռիսկային, խնդրում են պարտադիր բաղադրիչը փոխարինել կամավորով (ինչպես արվում է շատ ժողովրդավարական երկրներում) և անցկացնել հանրային լայն քննարկումներ՝ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: «Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից»,- ասված է նամակի վերջում: