Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախքան հարց հնչեցնելը խորհուրդ տվեց կառավարության անդամներին ըստ էության պատասխանել բոլոր հարցերին, այլ ոչ թե զբաղվել ստեղծագործելով:
Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է օրենք` քաղաքացիական օրենսգրքի մասնավորեցման մասին օրենքի տեսքով, եւ հետաքրքրվեց, թե «Հայռուսգազարդ» ընկերության քսան տոկոս բաժնեմասը, ինչպես նաև Որոտան-Կասկադ ՀԷԿ-երի համակարգը ի՞նչ իրավական հիմքով է վաճառվում, այսինքն` ի՞նչ իրավական հիմքով է պետական սեփականություն հանդիսացող գույքը կառավարությունը վաճառում առանց սեփականաշնորհման մասին օրենքով նախատեսված պետական գույքի մասնավորեցման ծրագրի:
Հարցին պատասխանեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ Որոտան-Կասկադի մասով որևէ գործարք չկա: «Երբ կգա ժամանակը, որ բանակցությունները կավարտվեն ու կառաջանա իրավական խնդիր, այն ժամանակ կփորձենք լուծել խնդիրը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի վաճառքին, ապա, ըստ նախարարի, համաձայնագրերը բերվելու են ԱԺ` վավերացման:
Արձագանքելով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ, Որոտանի հետ կապված, եթե սեփականաշնորհման նախագծում չկա նախատեսված, ապա կառավարությունը որևէ բանակցություն իրավունք չուներ վարելու, որովհետև կան ընթացակարգեր: Նաև ընթացակարգի համաձայն` պետք է տեղի ունենար «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոս բաժնեմասի վաճառքը, թե ինչ պայմաններում է վաճառվել պետական սեփականությունը, ինչպես է գնահատվել դրա գույքը:
«Հայռուսգազարդ»-ի հետ կապված բոլորը կներկայացնենք, իսկ Որոտանի հետ կապված` եղել է թույլտվություն, ոչ մի գործարք չկա: Ինչ վերաբերում է բանակցելուն, ոչ ոք չի արգելում բանակցել»,- ասաց նախարարը: