|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր է դառնալու Viest Assets Ltd-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Բանակցությունները «Սթար» առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են:
Բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխություններ չեն լինի «Սթար»-ի ղեկավար անձնակազմում: Անփոփոխ կմնան նաեւ նախկինում ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման ծրագրերը. 2011 թ. «Սթարը» Երևանում և մոտակա քաղաքներում կբացի ևս 12 խանութ:
Իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում:
Մոտ ժամանակներս ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման ծրագրերը. գրված է «Սթար» ընկերության հաղորդագրության մեջ: