Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված` «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին։
«Այդ առումով` Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը։ Մեր երկրում ծնվում է` 100 աղջկան 130 տղա։ Աղջիկներին մասսայաբար աբորտ են անում։ Սա ամոթ է, և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։
Նա նշեց, որ հայկական ռադիոն ամեն օր հայտարարում է՝ ասենք՝ հանրապետությունում ծնվել է 50 երեխա՝ 30-ը՝ տղա։ «Ես ձեզ մեղադրում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, այս վիճակի համար, դուք սրա համար պատասխանատվություն եք կրում»,- ընդգծեց Հ․Բագրատյանը՝ հավելելով, որ այսօր բոլորն ուզում են տղա ունենալ, որպեսզի քսան տարի հետո իրենց տղան գնա դուրս և պահի իր ծնողներին։
«Մեզ իրոնիայով ձեռք են առնում»,- եզրափակեց խոսքը ԱԺ պատգամավորը։