Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-06 18:43
Աշխարհ

Մասսայական սպանության կապակցությամբ Տվերում սգո օր է հայտարարվել

Մասսայական սպանության կապակցությամբ Տվերում սգո օր է հայտարարվել

ՌԴ Տվերի մարզի վարչակազմը հունիսի 7-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ մասսայաբար սպանված 9 մարդու:Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Հունիսի 7-ին Տվերի մյարզի Ռեդկինո բնակելի վայրում հայտարարվել է սգո օր, ողբերգության հետ կապված, որը տեղի է ունեցել երեք օր առաջ»,- ասված է վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ռեդկինո բնակելի վայրում Մոսկվայի բնակիչը կրակել է 9 մարդու` 4 կնոջ և 5 տղամարդու վրա, որի պատճառը կենցաղային վեճն է եղել:Իր զոհերից վերջին երկուսին նա ստիպել է, որ նրանք իրենց համար փորձեն գերեզման, և երբ կանայք հրաժարվել են, սպանել է նրանց: Վեճն առաջացել է սեղանի շուրջ, այն բանից հետո, երբ սեղանակիցներից մեկը կասկածել է, որ 45-ամյա տղամարդը ծառայում է ներքին գործերի նախարարությունում: