կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-06 21:18
Հասարակություն

Մայիսի 7-ին` մասսայական վազք «Հանուն հաղթանակի և խաղաղության»

Մայիսի 7-ին` մասսայական վազք «Հանուն հաղթանակի և խաղաղության»

Մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգուց կմեկնարկի առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով: Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան և Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը»՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ:

Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի հուշարձանին: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ: