|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության նիստից առաջ կառավարության անունից շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին փայլուն հաղթանակների կապակցությամբ, նաեւ իր երախտիքի խոսքը հղել ֆուտբոլի ֆեդերացիային և ֆեդերացիայի նախագահին։
«Ակնհայտ է, որ այն ջանքերը, որ գործադրել է ֆեդերացիան, տալիս են իրենց արդյունքները։ Վերջին տարիների ընթացքում ֆուտբոլային ենթակառուցվածքների մեջ կատարվել են մեծածավալ ներդրումներ, և ֆուտբոլը փուլ առ փուլ Հայաստանում դառնում է ավելի մասսայական: Կարծում եմ` մեր ֆուտբոլային թիմի հաջողությունները պայմանավորված են այդ հանգամանքով ևս»,- նշել է վարչապետը` հավելելով, որ երեկ տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային միջմարզային մրցաշարի եզրափակիչը, և Արմավիրի թիմը հաղթել է, ինչը նույնպես վկայում է, որ ֆուտբոլը Հայաստանում դառնում է մասսայական։