Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած իր այցը սկսեց Գյումրում տեղակայvած ռուսական ռազմաբազայից, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «դրական երեւույթ» է որակում: Այս մասին նա այսօր ասել է Գյումրիում անցկացված «Հայաստան, Ռուսաստան, Մաքսային միություն» խորագիրը կրող համաժողովի ընթացքում` զրուցելով Yerkir.am-ի եւ մի քանի այլ լրագրողների հետ:
Առաջինը ռուսական ռազմակայան այցելելը, ըստ Արա Աբրահամյանի, նշանակում է, որ «Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի անվտանգությունն է, ցույց է տալիս, որ Պուտինը մեծ ուշադրություն է դարձնում այս երկրի վրա»:
Լրագրողների դիտարկմանը, որ, ՄՄ-ին մաս կազմելով, Հայաստանը, փաստորեն, կորցնում է իր սուվերենությունը, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ռուսաստանն էլ է կորցնում իր սուվերենությունը»:
Դիտարկմանը, որ արդեն իսկ մտավախություն կա, որ ՄՄ մտնելու դեպքում անցում ենք կատարելու միասնական արժույթի, Արա Աբրահամյանը խորհուրդ տվեց Կիկոսի մահ չսարքել: «Կիկոսի մահը պետք է առհասարակ գրականությունից հանել»,- ասաց նա: Բայց նաեւ չբացառեց, որ անցում կկատարենք միասնական արժույթի: Ըստ Աբրահամյանի` ինչ-որ տեղ փոխզիջումներ են լինում:«Իրավունքն էլ է վաճառվում, ոնց որ ՌԴ-ն է վաճառում-կորցնում, այնպես էլ` ՀՀ-ն»,- հայտարարեց նա:
Մեր այն հարցին, թե վստա՞հ է Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու հարցում, Աբրահամյանը պատասխանեց, որ ո'չ ռուսական կողմ է վստահ, ո'չ էլ` հայկական:
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին` նա ասաց, որ Ուկրաինայի ղեկավարությունը շատ խելացի գտնվեց, որ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից եւ ցանկանում է անդամակցել ՄՄ-ին: Աբրահամյանն առաջին անգամ էր լսում, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա ճնշումներ են գործադրվել:
Հարցին` Սերժ Սարգսյանի վրա է՞լ ճնշումներ չեն գործադրվել Պուտինի կողմից, Աբրահամյանը պատասխանեց. «100-ից 100 ճնշում չի գործադրվել Սերժ Սարգսյանի վրա»:
«Պուտինը պահում է իր երկրի շահերը»,- վերջում հայտարարեց Արա Աբրահամյանը: