Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնն այսօր զրուցել են հեռախոսով։ Կրեմլի տարածածա հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմի նախաձեռնած երկարատև հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մտքերի լուրջ և հանգամանալից փոխանակում են ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ֆրանսիական կողմը հույս է հայտնել, որ ներկայիս հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի Կիևի հետ երկխոսության և բանակցությունների միջոցով։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ նման կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի անվտանգության օրինական շահերը, այդ թվում՝
Միաժամանակ նշվել է, որ ռուսական կողմը բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար և ակնկալում է, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքների։
«Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ՌԴ զինված ուժերը չեն սպառնում խաղաղ բնակչությանը և չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին։ Սպառնալիքը գալիս է ուկրաինացի ազգայնականներից, որոնք օգտագործում են խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան, դիտավորյալ հարվածային զենքի համակարգեր են տեղադրում բնակելի թաղամասերում և ուժեղացրել Դոնբասի քաղաքների հրետակոծությունը։ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են կապի մեջ մնալ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նշվում էր, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցում առաջարկել է առաջիկա օրերին կապի մեջ մնալ, որպեսզի Ուկրաինայում տիրող իրավիճակի վատթարացում թույլ չտան, ռուսական պետության ղեկավարը համաձայնել է: