կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-14 14:16
Քաղաքական

Պուտինը միշտ ճիշտ ա, հանձնարարությունները տալիս ա, ես էլ կատարում եմ. Արա Աբրահամյան

Պուտինը միշտ ճիշտ ա, հանձնարարությունները տալիս ա, ես էլ կատարում եմ. Արա Աբրահամյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի միության հայերի նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ իր համար ամենահեշտը քաղաքականությունից հրաժարվելն է, շեշտեց, որ իր ընտանիքի անդամները, իր կինը չեն ուզում, որ ինքը Հայաստանում քաղաքականության մեջ մտնի ու մասնակցի ընտրություններին:

«Ես ամեն ինչ ունեմ և շատ երջանիկ եմ, բայց  էդ երջանկությանը խանգարում ա իմ խիղճը, որ Աստված ինձ տվել ա ամեն ինչ, ու ինչո՞ւ ես դա չօգտագործեմ Հայաստանի զարգացման համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը իշխանափոխություն ուզո՞ւմ է, պատասխանեց. «Իհարկե, չեմ ուզում իշխանափոխություն, ի՞նչ իշխանափոխություն, մենք գնում ենք ընտրությունների մասնակցենք` Սահմանադրության սահմաններում: Մենք պետք է խոսանք նրա մասին` ինչ ենք անելու, ում հետ ենք մենք անելու: Մենք չենք քննադատելու որևիցե մեկ կուսակցության կամ անձի»,- ասաց Արա Աբրահամյանը:

Հարցին, թե` վերջիվերջո, կասեք՞, թե «ինչ եք անելու և ում հետ եք անելու», պատասխանեց. «Դե, թույլ տվեք աշխատենք, էլի, որ տեսնենք` մենք ինչ ենք որոշում անենք: Պետք է ես զգամ, որ, այո, իմ ժամն է եկել, որ ես կարող եմ դա անել»:

Հարցին, թե արդյո՞ք ունի Պուտինի «դաբրո»-ն, ի՞նչ հարաբերություններ ունի Պուտինի հետ, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, Պուտինն էլ մեր նախագահն է, ես պրիզիդիումի անդամ եմ: Ինքը հանձնարարություններ է տալիս, ես էլ կատարում եմ: Ես երեք անգամ եղել եմ իրա վստահված անձը»:

Պուտինի գործունեության վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Իհարկե, Պուտինը միշտ ճիշտ ա»: