|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը սահմանելու մասին»: Համաձայն հրամանի` սահմանվել են օտար լեզուներից, ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հետևյալ անցումային շեմերը`
Անգլերեն լեզու - 54 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 61 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 79 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ֆրանսերեն լեզու - 200 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 300 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 400 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Գերմաներեն լեզու - 60 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 80 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 100 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ - 35 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 25 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 20 միավոր /հումանիտար-բանասիրական/: