|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝քննությունները տեղի կունենան հետևյալ գրաֆիկով՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում մարտի 14-ին, ժամը 14:00-ինկկազմակերպվեն «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», մարտի 15-ին, ժամը 14:00-ին՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայ ժողովրդիպատմություն», «Աշխարհագրություն», իսկ մարտի 16-ին, ժամը 14:00-ին «Կենսաբանություն», օտար լեզու («Անգլերեն», «Ֆրանսերեն»)առարկաների քննությունները:
Մարտի 15-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (5-րդ հարկ, նկարչական սրահ)տեղի կունենա «Գծանկար», մարտի 16-ին ժամը 10:00-ին նույն տեղում «Կոմպոզիցիա», իսկ մարտի 17-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության ևշինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծագրության ամբիոնում «Գծագրություն» առարկաների քննություններ:
ՀՀ ԿԳՆ