|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը:
Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան ըստ հետևյալ գրաֆիկի. մարտի 14-ին, ժամը 11:00-ին՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում կկազմակերպվեն միջազգային առևտուր, մշակութաբանություն, արաբագիտություն, լրագրություն, միջուկային ֆիզիկա, քաղաքագիտություն մասնագիտությունների քննությունները, մարտի 15-ին, ժամը 11:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ճարտարապետություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությունների քննությունները, իսկ մարտի 15-ին, ժամը 14:00-ին Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի գիտական մասնաշենքում՝ ռեժիսուրա մասնագիտության քննությունը: