|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պարզվում է, պատրաստվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ոչ միայն շատ արագ բարեկարգում են մայրաքաղաքի փողոցները, «բուտկաներ» ներկում, փողոցներ փակում, այլ նաև նրա համար շատ արագ արձան են տեղադրում: Նալբանդյան փողոցում տեղադրվել է «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանը, որի վրա գրված է. «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Yerkir.am-ի լրագրողի այցելության ժամանակ դեռ փորագրում էին արձանի անունը: Մեզ հետ զրույցում շինարարները հավաստիացրեցին, որ պետք է աշխատեն մինչև դեկտեմբերի 2-ը ավարտին հասցնել շինարարությունը: Ամենայն հավանականությամբ, Պուտինը` արձանը բացելու համար, կանցնի կարմիր գորգով, որը ժամանակից շուտ արդեն բերել էին, նրա պատվին նաև բեմ էին սարքել` զարդարված արհեստական ծաղիկներով:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: