Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ավստրիացի լրագրող Մարկուս Բերնատը Ադրբեջանի ԱԳՆ-ին Լեռնային Ղարաբաղի հարցի գրաքննության մեջ է մեղադրել. հայտնում է inopressa.ru-ում:
«Ի՞նչ ընդհանուր բան ունեն ավստրիացի քաղաքական գործիչ Էվալդա Շտադլերը եւ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, բացի նրանից, որ նրանց ազգանունները ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: Այնտեղ կարող է հայտնվել ցանկացած մեկը, ով այցելի Արցախ»,- գրում է նա իր` «Բաքվի սև ցուցակները» հոդվածում:
Լրագրողը նշում է, որ այդ ցուցակում ներկայումս ներառված է 331 օտարերկրացի, այդ թվում՝ լրագրողներ:
«Ոչ մի քննարկում չի ազդում, ադրբեջանական դեսպանատներն ու ԱԳՆ-ն չեն լսում այն փաստարկները, որ լրագրողական գործունեությունը անկլավի անկախության ճանաչում չէ, և նոր պատերազմի վերաճելու վտանգի առաջ կանգնած հակամարտության լուսաբանման համար անհրաժեշտ է մեկնել դեպքի վայր, ծանոթանալ տեղանքին ու պատասխանատու անձանց հետ: Բաքվի «սև ցուցակը» յուրօրինակ գրաքննություն է: Ադրբեջանական իշխանությունների կարծիքով՝ ԼՂ-ն պետք է հնարավորինս քիչ արժանանա միջազգային ուշադրության»,- եզրափակել է լրագրողը: