Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։
Խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Բայց դրանք չպետք է առիթ դառնան իշխանությունների համար լրատվամիջոցներին գրաքննելու և խոսքի ազատությունը վերահսկելու:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումները չվերածվեն բազմակարծությունը վերացնող և իրականությունը պարտակող ավտորիտար միջավայրի ձևավորման, չվերածվեն կամայականությունների և չարաշահումների:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրում է լրագրողական համայնքին և լրատվամիջոցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեության սահմանափակման փաստերի մասին տեղյակ պահել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիթորինգային թիմին:
Մոնիթորինգի տվյալների մասին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար հանդես կգա հայտարարություններով և վելուծություններով։