|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` շնորհավորելով նրան Ռուսաստանի օրվա առթիվ և ցանկություն հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր նամակի մասին լուրը՝ նշելով, որ իրենք նույնպես կցանկանան հարաբերությունները բարելավել, սակայն դա անհնար է՝ մինչև Անկարան որոշակի գործողություններ չիրականացնի:
Sputnik-ի համաձայն՝ Էրդողանի նամակին պատասխանելու վերաբերյալ Պեսկովն ասել է, որ դա այն նամակը չէ, որին պետք է պատասխանել:
Թուրքիաի նախագահի և պետության քարոզչությունն իրականացնող Anadolu գործակալության կայքը, գրաքննության է ենթարկել Պեսկովի խոսքերը՝ հրապարակելով միայն Թուրքիային ձեռնտու հատվածը: «Մենք էլ ենք ցանկանում, որ Թուրքիայի հետ հարաբերությունենրը բարելավվեն. Կրեմլի խոսնակ Պեսկով» վերնագրված հրապարակման մեջ բացարձակապես տեղ չի գտել Պեսկովի հայտարարության մյուս հատվածը:
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքն ու իշխանամետ այլ թերթեր համացանցում լայնորեն տարածել են AA-ի կողմից աղավաղված` Պեսկովի հայտարարությունը: