Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 12:00
Աշխարհ

Գեղեցիկ և գրագետ խաղ է. «Газета»-ի անդրադարձը Պուտինի` Անկարա այցին

Գեղեցիկ և գրագետ խաղ է. «Газета»-ի անդրադարձը Պուտինի` Անկարա այցին

Газета.ру-ն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի կատարած այցին` խոսելով այցի բուն պատճառների մասին:

 Ըստ թերթի` երկկողմ հարաբերությունների քննարկումից բացի, երկու նախագահները անդրադարձել են նաև ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործին: Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է , որ իր դիրքորոշումն է ներկայացրել Էրդողանին այդ հարցի շուրջ:

Թերթը նշում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիր է, որը հրաժարվել է որևէ քայլ ձեռնարկել ՌԴ-ի դեմ` Սկրիպալի գործի հետ կապված, ուստի փորձագետները կարծում են, որ թուրքական կողմի հետ շփումների ակտիվացումը պայմանավորված է Ռուսաստանի համար բարդ միջազգային իրադրությամբ:

Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրման կենտրոնի քաղաքական ուղղության ղեկավար Յուրի Մավաշևի խոսքով՝ այժմ թուրքական կողմը շատ թանկ է «վաճառելու» Ռուսաստանին իր համագործակցությունը և Մոսկվային պարտադրելու է  մեծ զիջումների գնալ, այդ թվում` այն ոլորտներում, որոնցում ՌԴ-ն երբեք դրանց չէր համաձայնի, օրինակ՝ Անդրկովկասում:

«Դա շատ գեղեցիկ և գրագետ խաղ է: Արտաքնապես նրանք ցույց են տալու, որ ամեն ինչ լավ է, բայց փակ դռների հետևում իրենց պայմաններն են դնելու»,- ասել է Մավաշևը: