կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 17:28
Քաղաքական

Պուտինի պատվին ''բուտկաներն'' էլ են ներկում

Պուտինի պատվին ''բուտկաներն'' էլ են ներկում

Երեկ ՀՀ նախագահի նստավայրը պաշտոնապես հաստատեց, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գալիս է Հայաստան: Հիշեցնենք, որ Պուտինի այցի մասին արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսվում էր:

 

Եվ ահա Հայաստանը պատրաստվում է Պուտինի այցին, ամենակտիվ աշխատանքները տարվում են Գյումրիում: Պուտինն այցելելու էԳյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Մամուլում ամեն օր կարդում ենք, որ մե'կ Պուտինի «ախրանան» է եկել, մե'կ նրա զրահապատ մեքենան են բերել, անգամ Ժիրինովսկին էր օրեր առաջ գաղտնի այցելել Հայաստան, հավանաբար` «ռազվեդկայի»:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքներով զբաղվող մի ամբողջ պատվիրակություն` 5 տասնյակից ավելի մարդ, այսօր ժամանել է Երեւան: Նրանց մեծ մասը տեղավորվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, Պուտինի թիկնազորն էլ` «Անի» հյուրանոցում:

 

Պուտինի այցի հետ կապված մի ուշագրավ փաստ եւս. Երեւանի բոլոր այն հատվածները, որոնցով անցնելու է «ռուսաց թագավորը», շատ արագ տեմպերով տեսքի են բերվում, անգամ սկսել են ներկել կրպակները: Ի դեպ, աշխատանքի դիմաց վճարում են կրկնակի, եռակի շատ, միայն թե գործն արագ արվի, Պուտինի առաջ խայտառակ չլինենք: