|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Washington Post-ը վերջերս հոդված է հրապարակել Սպիտակ տան նոր տիրոջ «ռուսական ծրագրի» մասին: Ըստ այս հրապարակման՝ Բայդենը, չնայած հարձակողական միջուկային զենքի կրճատման մասին պայմանագրի (ՍՏԱՐՏ-3)՝ ևս 5 տարով երկարացմանը, նախատեսում է ակտիվացնել առճակատումը ՌԴ-ի հետ:
Միացյալ Նահանգների նկրտումների մեկ այլ հաստատումը հետևյալ փաստն է. ամերիկյան զենքն ու ռազմական տեխնիկան փոխում են իրենց հիմնական գույնը. գրում է segodnia.ru-ն։ Մինչ վերջերս ամերիկյան բոլոր զենքերն ու ռազմական տեխնիկան, ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ուժերի, ներկված էին ավազի գույնով՝ ամերիկյան բանակի գործողությունների հիմնական թատերաբեմերի՝ Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և Աֆրիկայի լանդշաֆտներին համապատասխան: Այժմ ամերիկացիները ամեն ինչ ներկում են Արևելյան Եվրոպայի անտառների և ճահիճների գույնին համապատասխան:
Ամերիկյան Defence Blog-ը հայտնում է, որ գույնի փոփոխությունը կապված է եվրոպական մայրցամաքում ԱՄՆ զորքերի տեղակայման նոր հայեցակարգի հետ: Եթե նախկինում Պենտագոնի ռազմավարությունը նախատեսում էր սարքավորումներ տեղափոխել Եվրոպայից Միջին Արևելք իրավիճակի սրման դեպքում, ապա այժմ ռազմական գերատեսչությունը տեխնիկան պատրաստում է Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու համար, որտեղ գերակշռում է անտառը:
Ավելի վաղ ամերիկացի գեներալ Լլոյդ Օսթինն ասել էր, որ Պենտագոնը հետզհետե կդադարեցնի իր ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ավելացնելով հակազդեցությունը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ: