|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լատվիայի պետական լեզվի կենտրոնը դեմ է, որ Ռիգայի ու Յուրմալայի միջև կառուցվող գյուղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին անվանվի. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով DELFI-ն:
Խոսքը «Պուտինկա» անվանումը ստացած նորաստեղծ գյուղի մասին է, որի կառուցմամբ զբաղվում է Vianets ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչ, Սեյմասի նախկին պատգամավոր Ալեքսեյ Խոլոստովը ասել է, որ այդ կերպ ընկերությունը ցանկացել է ընդգծել Պուտինի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի զարգացման մեջ:
Սակայն երկրի օրենքների համաձայն` բնակավայրի անվանումը պետք է հաստատի պետական լեզվի կենտրոնը: Իսկ գերատեսչությունը հրաժարվում է գրանցել «Պուտինկա» անվանումը, քանի որ այն չի համապատասխանում տեղանունների վերաբերյալ առկա պահանջներին: