կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 12:20
Աշխարհ

Յանուկովիչը հիշեցրել է իր մասին

Յանուկովիչը հիշեցրել է իր մասին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տվել Аргументы и Факты պարբերականին, որում դարձյալ նշել է, որ չի հրամայել ցրել մայդանցիներին, և մեղավորների անուններ է տվել: Յանուկովիչը կասկածում է, որ դրա հետևում կանգնած է եղել իր վարչակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը:

 

«Հասկանալու համար, թե ով է այդ ամենի ետևում կանգնած, պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու եղել։ Ինձ դա բոլորովին ձեռնտու չէր։ Ակտիվիստներին ցրելը եղել է լավ կազմակերպված սադրանք՝ բողոքի խաղաղ ցույցերը ծայրահեղական ուղով տանելու համար»,- ասել է Յանուկովիչը:

 

Խոսելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշման մասին` Յանուկովիչը նշել է, որ նման արձագանք չէր սպասում: «Ստորագրումն ընդամենը հետաձգվել էր, մենք չէինք հրաժարվել դրանից: Սակայն այդ գործողությունների իրական ռեժիսորներն այլ պլաններ ունեին` հիմնովին թուլացնել երկիրը»,- ասել է նա: