Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինա պետք է դիտարկվի որպես հանցագործություն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել «ոչ թե լավ կյանքից», այլ այն պատճառով, որ այլ զինամթերքի պակաս ունի, գրում է iz.ru-ն:
«Ինչ վերաբերում է կասետային զինամթերքին, ապա ԱՄՆ վարչակազմն ինքը որոշ ժամանակ առաջ իր աշխատակիցների բերանով տվել է այդ զինամթերքի գնահատականը, երբ կասետային ռազմամթերքի օգտագործումը հենց ԱՄՆ վարչակազմն անվանեց հանցագործություն: Կարծում եմ՝ դրան պետք է հենց այդպես էլ վերաբերվել»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հարցին ի պատասխան:
Տեսանյութը հրապարակվել է հաղորդավարի թելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ հենց այդպես էլ պետք է վերաբերվել այդ զինատեսակի՝ Կիև մատակարարմանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այս որոշումը կայացրել է «ոչ թե լավ կյանքից, այլ այն պատճառով, որ զինամթերքի պակաս ունի»։
Երկրի ղեկավարի խոսքով՝ թեև Ռուսաստանը ունի կասետային զինամթերքի լայն տեսականի, սակայն դեռևս չունի այն օգտագործելու անհրաժեշտություն, սակայն եթե դրանք կիրառվեն երկրի դեմ, Ռուսաստանի Դաշնությունը իրեն հայելային գործողությունների իրավունք է վերապահում։
«Բայց, իհարկե, եթե դրանք օգտագործվեն մեր դեմ, մենք հայելային գործողությունների իրավունք ենք վերապահում», – եզրափակել է Պուտինը:
Հուլիսի 13-ին Պենտագոնը հաստատել է կասետային զինամթերքի փոխանցումը Կիև։ Մինչ այդ՝ հուլիսի 7-ին, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այդ արկերի մատակարարումն անվանել էր ժամանակավոր քայլ՝ ուղղված Ուկրաինային աջակցելուն, քանի դեռ հնարավոր չի լինի ավելացնել հրետանային արկերի արտադրությունը։