կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 12:15
Հասարակություն

Կարագն ավելի օգտակար է, քան ձեթը. ԿԲ նախագահը բացատրեց կարագի թանկացման պատճառը

Կարագն ավելի օգտակար է, քան ձեթը. ԿԲ նախագահը բացատրեց կարագի թանկացման պատճառը

Խորհրդարանում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումները:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է 2017 թվականի համար 2.6 տոկոս գնաճ ստացվել: Նա ներկայացրեց այն հինգ ապրանքների վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնց գներն աճել են, և այն ապրանքներինը, որոնց գները նվազել են:

«Սերուցքային կարագ գինն աճել է 41 տոկոսով, խոզի  բուդ՝ 38 տոկոսով, խոզի միս՝ 36 տոկոսով, լոլիկ 31 տոկոսով, գառան միս՝ 28 տոկոսով, կարտոֆիլ՝ 28 տոկոսով: Նվազել են` խառը կանաչի` 48 տոկոս, խնձոր`30, սխտոր՝ 22.2, հնդկացորեն՝ 21.9, կանաչ սոխ՝ 18.2 տաքդեղ՝ 12.1»,- ներկայացրեց նա, ապա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց. «Մենք ճի՞շտ ենք հասկանում, որ կշեռքի մի նժարին դրել եք թանկացումները, մյուս նժարին` էժանացումը, և ստացվել է այդ թիվը»:

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ ԱՎԾ-ն հաշվարկներն անում է միջազգային ծառայությունների մեթոդներով: «Մեզ մոտ հաշվել են այնպես, ինչպես դա արվում է այլ երկրներում»,- ասաց նա:

Ջավադյանն անդրադարձավ կարագի գնի բարձրացմանը և դա պայմանավորեց նրանով, թե պարզվել է, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, այդ պատճառով էլ կարագի պահանջարկն ավելացել է, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման: «Եվրոպայում, այլ երկրներում կարագի դեֆիցիտ եղավ, կար իրավիճակ, երբ խանութներում խնդրահարույց էր կարագ գնելը»,- ասաց նա: