Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդը» գրում է. «Դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով Հայաստանում սկսված թանկացումները սկսել են պարբերական բնույթ կրել: «Ժողովուրդ»-ը շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հերթական անգամ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ է մտնում սուրճը, ձեթը, կաթնամթերքի ողջ տեսականին: Ի դեպ, սուրճի մեկ կիլոգրամը թանկացել է միջինը 300 դրամով ձեթը՝40-50 դրամով շաքարավազը՝ 20-30 դրամով կաթնամթերքը՝ 50 դրամով: Երեկվանից հերթական անգամ թանկացել են նաև հացը և հրուշակեղենը։ Ի դեպ, հացամթերքի թանկացումն արձանագրվել է նաև պաշտոնական վիճակագրությամբ: ՀՀ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալներով՝ հացամթերքի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ թանկացումը կազմել է կես տոկոս կամ այլ կերպ ասած՝ 10-20 դրամ: Առաջիկայում դոլարի փոխարժեքի բարձրացմանը կավելանա նաև Ամանորի գործոնը, ուստի ենթադրվում է, որ թանկացումների հիմնական ալիքը դեռ առջևում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։