|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նիդերլանդական KLM ավիաընկերությունը պատրաստվում է օգտագործված խոհանոցային բուսական յուղն օգտագործել որպես վառելանյութ: Մասնավորապես` այս տարվա սեպտեմբերին ընկերությունը նախատեսում է Ամստերդամ-Փարիզ եւ հակառակը 200 չվերթ կազմակերպել` որպես վառելիք կիրառելով «բիոկերոսինը»` 50 տոկոս արեւածաղկի ձեթ եւ 50 տոկոս կերոսին:
KLM-ն նման քայլի է գնում` հիմք ընդունելով Եվրամիության որոշումը, ըստ որի` մինչեւ 2012 թվականը Եվրոպայում չվերթեր իրականացնող ինքնաթիռներից արտանետումները պետք է կրճատվեն 3 տոկոսով. տեղեկացնում է ТСН-ն:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ նոր վառելանյութը հավաքվել է տարբեր հյուրանոցներից, ռեստորաններից եւ ֆաբրիկաներից, ապա մշակվել է ԱՄՆ-ում:
Սակայն որպեսզի ձեթով աշխատող ինքնաթիռները օդ բարձրանան, KLM-ն պետք է հատուկ թույլտվություն ստանա: