կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 12:00
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցիները հիացել են Արման Սաղաթելյանի աշխատանքով

Ադրբեջանցիները հիացել են Արման Սաղաթելյանի աշխատանքով

Երեկ Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի մանրամասներին մեզ հնարավորինս արագ փորձեց տեղեկացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը` Twitter-ի իր էջում:

 

Պարզվում է՝ Ադրբեջանի հասարակությունը խիստ վրդովվել է այն բանից, որ իրենց երկրում նույն ակտիվությամբ չի լուսաբանվել այդ հանդիպումը: «Սարգսյան-Ալիև հանդիպման մանրամասներին մենք ստիպված էինք ծանոթանալ հայկական ԶԼՄ-ներից, քանի որ Ալիևի մամուլի խոսնակը լռում էր»,- գրում է ադրբեջանցի հոդվածագիր Աքպեր Հասանովը:

 

«Ինչպե՞ս այդ ամենը անվանել: Ադրբեջանի տեղեկատվական տապալո՞ւմ` Սարգսյան-Ալիև հանդիպման լուսաբանման հարցում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր պետք այդքան նսեմացնել մեզ՝ ադրբեջանցի լրագրողներիս, որ մենք ստիպված եղանք տեղեկանալ այդ հանդիպման մասին նույնիսկ ոչ թե ավստրիական  ԶԼՄ-ներից, այլ` հայկական: Եվ այդ ամենից հետո մենք հպարտորեն հայտարարում ենք Ադրբեջանի ֆենոմենալ զարգացման, հայկական տնտեսության նկատմամբ ունեցած առավելության մասի՞ն: Այդ դեպքում ինչո՞ւ են Ադրբեջանի ԶԼՄ-ներն այդքան նսեմանում և վերահրապարակում հայկական լրատվամիջոցներում հայտնած ինֆորմացիան: Ինչո՞վ է Ալիևն արժանացել նման վերաբերմունքի»,- հարցնում է հոդվածագիրը: