|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Տեղեկացրեցինք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում:
Ըստ Asbarez-ի՝ իր ելույթում Իդալգոն անդրադարձել է նաև Երևան կատարած այցին: «Շատ քիչ է պատահում, որ այլ քաղաքում նման հստակ մշակույթի զգացողություն ունենամ»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ ցնցված է Երևանի արդիականությամբ, մասնավորապես՝ «Թումո» այցից:
«Երևան մեկնելիս մտածում էի՝ ի՞նչ կարող է Փարիզը տալ Երևանին: Փարիզ վերադառնալիս մտածում էի՝ ինչպե՞ս կարող է Երևանն իր նորարարական գաղափարները փոխանցել Փարիզին»,- ամփոփել է Իդալգոն: