|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ. հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ պահեստազորի զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկն է, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա նախկին սպաների մասնագիտական փորձի ու գիտելիքների պահանջ: Այս ուղղությամբ նա կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: