| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գործազուրկներին նպաստներից զրկեցին, որպեսզի նրանց աշխատանքով ապահովեն: Այդ ընթացքում քաղաքական էլիտայի աշխատավարձերն են ցանկանում բարձրացնել:
Yerkir.am-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են գործազուրկներն ապահովվելու խոստացված աշխատանքով:
«Հասկանում եմ, որ հարցադրումները լուրջ են, խնդիրները` նույնպես, բայց պետք է կարողանանք աշխատել: Մենք մեր հերթին կանենք առաջարկություններ: Պետք է լինեն կոմպենսացիոն մեխանիզմներ: Ընդհանուր առմամբ, գերադասելի է, որ պետությունը պատրաստակամ է գումարներ ներդնել վերապատրաստումների համար»,- ասաց նա:
Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ աշխատավարձերի բարձրացումից հետո ոչինչ չի խանգարի պատգամավորին աշխատավարձի մի մասն ուղղել քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր այն հարցին` արդյո՞ք Մհեր Շահգելդյանն այդպես կվարվի իր աշխատավարձի հետ, ՕԵԿ քարտուղարը պատասխանեց, որ այսպես, թե այնպես պատգամավորին քաղաքացիները դիմում են այս կամ այն հարցով:
«Կան պատգամավորներ, որոնք ունեն գործարար սեփականություն, կան պատգամավորներ, որոնք դա չունեն: Բայց, անկախ այդ հանգամանքից, մարդիկ դիմում են` օգնություն ստանալու, և պատգամավորը պետք է աջակցի նրանց իր հնարավորությունների շրջանակներում: Մարդու հետ շփվելը և օգնության ձեռք մեկնելը կարևոր է և պատգամավորի առաքելության մի մասն է: Ես ինքս փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում օգնել: Դիրքը կամ պաշտոնը պատասխանատվություն է, ինչի մասշտաբները կախված չեն աշխատավարձի բարձր կամ ցածր լինելուց»,- ասաց նա: