Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 15-ին yerkir.am-ը հրապարակել էր, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվելու է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից dataran.am-ին հայտնել են, որ ԱԽ-ն որոշում է կայացրել ՀՀ նախագահին ներկայացնել Մ. Պապոյանի թեկնածությունը` Կոտայքի մարզի ԸԻԴ-ի դատավորի պաշտոնում :
Ըստ նույն աղբյուրի` ԱԽ-ն դատավորների այլ տեղափոխություններ էլ է առաջարկել:
Այսպես. Մարինե Մելքոնյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Քրիստինե Մկոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` ազատելով նրան ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից։