Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարգսյանն ու Ալիևը իրար բարև կտան ու կգնան` ճաշակելու Վիեննայի համեղ նրբերշիկները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով այսօր կայանալիք` Սարգսյան- Ալիև հանդիպումից ակնկալիքների մասին:
Նրա համոզմամբ` որևէ գլոբալ տեղաշարժ այդ հանդիպումից պետք չէ ակնկալել, որովհետև Հայաստանում օրհասական վիճակ է, և հնարավոր չէ` նախագահը իր վրա վերցնի Ղարաբաղի հարցի լուծման բեռը: Նա նշեց, որ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ պարզ է. Ադրբեջանին ձեռնտու է ստատուս քվոն, որովհետև Ալիևների կլանն այդ պայմաններում շատ լավ հարստանում է, ստեղծել է խանություն: «Բայց Ադրբեջանը վարում է նաև սպասողական քաղաքականություն, սպասում է, թե որքան է Հայաստանը թուլանալու»,- կարծիք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ միջազգային հանրությանն էլ դեռևս ձեռնտու է ստատուս քվոն կամ հավասարակշռությունը` ուժերի համադրմամբ:
Մարտիրոսյանի կարծիքով` եթե Հայաստանը ՄՄ ուղությամբ շատ խորքային քայլեր կատարի, այդ հավասարակշռությունը կարող է խախտվել` բերելով անցանկալի հետևանքներ: Ըստ նրա` Սարգսյան-Ալիև հանդիպումը իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելուն միտված հանդիպում է, որովհետև իրավիճակը թեժանում է, Ադրբեջանը ագրեսիվ է սահմանին, ամբողջ լրահոսը հայ-ադրբեջանական ճակատից գալիս է Տավուշի մարզից, և այդ հանդիպումն ուղղված է այդ լարվածությունը թուլացնելուն: Ինչ վերաբերում է այդ հանդիպման վերաբերյալ Արևմուտքից եկող դրական ակնկալիքներին, Մարտիրոսյանը նշեց, որ Արևմուտքը միշտ լավատես է և ցանկացած հարաբերություններից առաջ հույսեր է տալիս կողմերին: