Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
21-րդ դարը Թուրքիայինն է լինելու. հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :
Ըստ aa.com-ի` Էրդողանն ասել է. «Դժբախտաբար, այս երկրում որոշ երգիչներ, արվեստագետներ իրենց ազգային պատկանելության և լեզվի պատճառով անտեսվել, արհամարհվել, ինչպես նաև ստիպողաբար անջատվել են իրենց սեփական ծննդավայրերից: Նոր Թուրքիայում, սակայն, ոչ ոք այս պատճառներով չի անտեսվում, չի արհամարհվում: Թուրքիան բոլորին տեր է կանգնում: Թուրքիան, ամեն մի կտոր հողով, 76 միլիոն ժողովրդով մի ամբողջություն լինելով, միահամուռ ուժերով և չափազանց վստահ առաջ` դեպի ապագա է ընթանում: Այժմ վստահ քայլերով առաջ ենք գնում դեպի 2023 թվականի մեր նպատակները` վճռական և կարգապահ ձևով: Թուրքիայի առաջ ոչ մի ուժ չի կարող կանգնել: 21-րդ դարը Թուրքիայինն է լինելու: Մենք` որպես կառավարություն, այդ նպատակն ունենք և այդ ուղղությամբ ենք շարժվում»: