կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-24 14:00
Հասարակություն

Խողովակաշարերն իրենց դարը ապրել են

Խողովակաշարերն իրենց դարը ապրել են

«Երեւան ջուր» ընկերության կողմից շահագործվում է մի համակարգ, որը թե' ֆիզիկապես է մաշված եւ թե' բարոյապես. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երեւան ջուր» ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը:

 

Ներկայումս մայրաքաղաքում շահագործվում են խողովակաշարեր, որոնք կառուցվել են անցած դարի 20-30-ական թվականներին: Նման պայմաններում էլ, ըստ Սահակյանի, ընկերության կողմից իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնք անհնար են առանց ջրանջատումների: Անցած տարի իրականացրել են նման 55 նախագիծ:

 

«Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն էլ նշեց, որ թեեւ համակարգն, իրոք, վատն է, սակայն իրավիճակը ընկերությունը վերահսկում է: «Աշխատանքները կատարվում են ոչ թե մեր քնահաճույքով, այլ տեխնիկապես անելանելի վիճակից ելնելով: Այդ պատճառով դեպքեր են լինում, որ փոքր վթարի ժամանակ  ստիպված ենք լինում ամբողջ համայնքը ջրազրկել»,- նշեց նա:

 

Որոշ համայնքներում վերականգնողական աշխատանքները կատարվում են հիմնականում խաչմերուկներում, քանի որ հանգույցները հենց այդտեղ են գտնվում: Օհանյանը նշեց, որ այժմ փորձում են համակարգն արդիականացնել, սակայն այն ամբողջությամբ փոխել չեն կարող: