Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց կառավարության որոշումը՝ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Վահե Հակոբյանը նիստին ներկա է, և շնորհավորեց նրան` ասելով. «Ձեզ ցանկանում եմ շատ էֆեկտիվ աշխատանք: Ճիշտն ասած` մենք հույսեր ենք կապում, որ Դուք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման ոլորտում»:
Նիստի վերջում Կարեն Կարապետյանը բոլորին մաղթեց բարի օր, լավ տրամադրություն` հավելելով, որ ՀՀ նախագահն իր խոսքում հստակ նշել է կառավարությունից իր սպասելիքներն ու ակնկալիքները: «Բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենը իրականացնել»,- ասաց վարչապետը: