կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 13:20
Քաղաքական

Հայկական եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի մեղսակցության հավանականությունը մեծ է. Կիրո Մանոյան

Հայկական եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի մեղսակցության հավանականությունը մեծ է. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքում գտնվող հայկական եկեղեցու պայթեցմանը, նշեց, որ բավական հիմքեր կան, որ Թուրքիան մեղսակից է այդ բարբարոսությանը:

 

Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե Թուրքիան որևէ կապ չունի եկեղեցու դեմ կատարված ահաբեկչության հետ, ապա անհապաղ պետք է համապատասխան դատապարտող հայտարարությամբ հանդես գա, Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ճիշտ էր, որովհետև, հաշվի առնելով Թուրքիայի առնչությունն այդ կազմակերպությանը, նաև հաշվի առնելով տեղի բնակչության դրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, պարզ է դառնում, որ դա դրսից հրահրված քայլ էր, որում Թուրքիայի մեղսակցության հավանականությունը շատ մեծ է:


Մեր զրուցակիցը նշեց, որ վստահ չէ, թե ինչպես կարձագանքի այդ փաստին միջազգային հանրությունը, մասնավորապես` վստահ չէ, որ կտեսնի Թուրքիայի մեղսակցությունը ` հաշվի առնելով Թուրքիայի հետ որոշ գործարքների փաստը: