|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:
Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մաոգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը ասելով, թե Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ։ Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին և «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ– չափագետ է: Այդպիսով, արդեն բացահայտ Է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և Հայկական վերածնունդի օգտին։ Մարգարյանը չհերքեց նաև այս հնարավորությունը։ «Ավետիսը քաղաքում ճանաչված տղա է, երկու բուհ է ավարտել, լավ իրավաբան է։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանելուն, կսկսի քարոզարշավը, ամեն մարդ իր տեսակետը կհայտնի»,– ասաց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։