|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են։ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը։
Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դա անցկացվի, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է դատարանի թույլտվության հիման վրա։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։ Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք հետաքրքրվում են միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, իսկ թե Հեղինե Բիշարյանը որ հանցատեսակի մեջ է իրեն տեսնում, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի գաղտնազերծում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։