Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«ՕԵԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշումից հետո հայրենի քաղաքական դաշտի որոշ հատված հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում: Հետաքրքիր այն իմաստով, որ ինչքան ժանգոտած, ժամկետանց, ոտքի տակ մաշված գործիքներ ու քաղաքական փալասներ կան, սկսել են վայրահաչել ՕԵԿ-ի դեմ:
Մարդ-կուսակցությունները, դեղին մամուլը, առանձին իբր՝ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնց համար դաշտ է բացվել՝ ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց մասին, մեջները կուտակված թույնն ու մաղձը խրոխտ դուրս են հանում:
Հասկանում եմ ձեր անհանգստությունը, ձեր` քաղաքականության մեջ կենդանության նշաններ ցույց տալու ձգտումը, բայց… Հայտնի խոսք կա՝ «կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը»:
Երբեք չենք խորշել առողջ քննադատությունից, բայց` առողջ, կառուցողական, սակայն երբ անցնում են քաղաքական ու բարոյական էթիկայի սահմանները, ապա... Ասելիքս հետևյալն է` բոլոր նրանց, ովքեր հիմա ակտիվացել են ու անցնում են չափերը` առանձին-առանձին անդրադառնալու եմ…»,- գրել է ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ֆեյսբուք»-ի իր պատին: