|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՎԿ գլխավոր գրասենյակում ավարտվեց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ասուլիսը:
Նա անդրադարձավ իր կուսակից Հեղինե Բիշարյանի` ՀՎԿ համագումարում արած հայտարարությանը, թե սեփական մատներով կհանի ցանկացածի աչքերը, ով վատ բան կխոսի ՀՎԿ-ի և նրա առաջնորդի հասցեին:
«Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում: Կուսակցությունում էլ այդ հարցին չենք անդրադարձել: Դա ուղղված չի եղել նրանց, ովքեր մեր դեմ կխոսեն, դա ուղղված է եղել այն մարդկանց, ովքեր ասում են` կթաղեն մեզ»,- ասաց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները, անկախ ամեն ինչից, պետք է զուսպ լինեն և օրինակ` բոլորի համար, ՀՎԿ նախագահը հորդորեց, որ ներողամիտ լինեն: «Պետք է մի քիչ էլ ներողամիտ գտնվեք, մարդ է, մի քիչ էլ ագրեսիվ է պատասխանել, դրա մեջ որևիցե բան չկա: Կողմ եմ մաքսիմալ բարեկրթությանը: Լրագրողի գործն է քննադատելը, իր տեսակետը հայտնելը, սա ես ողջունում եմ: Ուղղակի մարդ են, լեզվի սայթաքումներ են ունենում, կոնկրետ այս դեպքում, եթե խոսքը Հեղինե Բիշարյանի մասին է, նա 20 տարի է` պատգամավոր է, և չեմ կարծում, որ իր բարեկրթությամբ չի առանձնանում»,- ասաց Բաղդասարյանը: