կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 15:56
Քաղաքական

ՀՅԴ-ն իրեն նման բան թույլ տալ չի կարող. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն իրեն նման բան թույլ տալ չի կարող. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացրած` «ԼՂ ճանաչման մասին» օրինագծի մասին հայտնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ի մոտեցումը չի փոխվել:

 

Նա ընդգծեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի կարող չմասնակցել քվեարկությանը և, մասնակցելով, կողմ է քվեարկելու այդ օրինագծին, որովհետև, հակառակ դեպքում, դա կարող է դիտվել, թե իրենք դեմ են ԼՂ ճանաչմանը: «Չմասնակցել` նշանակում է տապալել հարցը: Դաշնակցությունն իրեն այդպիսի բան չի կարող թույլ տալ»,- ասաց պատգամավորը:

 

Անդրադառնալով խնդրի էությանը` նա նշեց, որ Դաշնակցությանը չի գոհացնում դե ֆակտո վիճակը` Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության և ԼՂ միջազգային ճանաչման առումով: Արմեն Ռուստամյանը ըմբռնումով է մոտենում իշխանության բերած փաստարկներին, սակայն կան պահեր, որոնք անընդունելի են Դաշնակցության համար:

 

Լուրջ խնդիր կա Հայաստանի ու Արցախի անվտանգության առումով, և Հայաստանը պարտավոր է դառնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Ըստ պատգամավորի` դա ոչ պակաս կարևոր է, քան ԼՂ ճանաչումը: «Այո, միջազգային ճանաչման առումով խնդիր ենք ունենում` բազմաթիվ անգամ առաջ քաշելով այս հարցը. տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը: Պարույր Սևակի նկարագրած վիճակը չլինի` երբ է գալու հինգերորդ եղանակը, երբ բարձրացված հարցը լուծում կստանա»,- ասաց Արմեն Ռուստամյանը: