|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի բնակիչ` 28-ամյա Հովհաննես Կարապետյանը նախօրեին Ազատության հրապարակում, ի նշան բողոքի, կարել էր բերանը: Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, պատմեց, որ երիտասարդը, նման վարքագիծ դրսևորելով, ցանկացել է իր բողոքն արտահայտել ընդդեմ ռեժիմի:
Տեղեկացնենք, որ երիտասարդը, ընկերների հորդորով, համաձայնել է գնալ հիվանդանոց և քանդել բերանի կարերը: Նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ երիտասարդի բերանի կարերը քանդել են և նրան դուրս գրել հիվանդանոցից: