|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր բողոքը, ըստ որի` կեղծվել է պապական կտակը. հայտնում են դատախազությունից:
Ա. Խուդոյանը մեղադրում է ինչպես իր հարազատներին, այնպես էլ պատկան մարմիններին: Աշոտ Խուդոյանի բողոքի հիման վրա 2013թ. մարտի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքի վերաբերյալ զեկուցել:
Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ քրեական գործով, օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, կարվի հնարավորը` պարզելու բողոքում նշված հանգամանքերի իրական վիճակը, մեղավոր անձանց շրջանակը և լուծելու նրանց պատասխանատվության հարցը: