կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 10:14
Քաղաքական

Արարատում սկսվել են հետընտրական ''ռազբորկաները''

Արարատում սկսվել են հետընտրական ''ռազբորկաները''

Ընտրակաշառք բաժանող շրջիկ մեքենաներ, անհայտ մարդկանց հայտնաբերում ցուցակներում եւ անհասկանալի գրանցումներ տների վրա, կռիվ՝ փող ստանալու-չստանալու թեմայով. ահա այսպիսի օրակարգով էլ սկսվել ու ավարտվել են Արարատի քաղաքապետի ընտրությունները. գրում է «Չորրորդ իշխանությունը»:

 

Թերթի տեղեկություններով՝ երեկ արդեն Արարատում սկսվել էին հետընտրական «ռազբորկաները»։ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները նախապես հայտարարել եւ խոստացել էին ՀՀԿ վերնախավին՝ ապահովել 1500 ձայնի առավելություն, սակայն ընտրությունների արդյունքներից երեւում է, որ ընտրակաշառք բաժանողները կամ անբարեխիղճ են եղել, կամ էլ արարատցիների մի մասը «շուստրիություն» է արել՝ վերցրել է գումարը եւ չի քվեարկել ՀՀԿ-ի օգտին։

 

Թերթի  տեղեկություններով՝ հիմա «անվանական ստուգումներ» են ընթանում ընտրակաշառք բաշխողների շրջանակում։

 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: