| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՀՀԿ ԳՄ հերթական նիստն է տեղի ունեցել, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում ամփոփվել են այս կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնց արդյունքները ցույց են տվել, որ ՀՀԿ-ն շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը: Հարցին թե ինչպես են վերաբերում «Ելք» դաշինում ընդդիմադիր գործողությունների նկատմամբ եղած տարակարծություններին, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ դա իրենց ներքին խնդիրն է: Ըստ Շարմազանովի, ինքը, որպես իշխանության ներկայացուցիչ չի չարախնդում այն փաստի վրա, որ «Ելք»-ի ներկայացուցիչ Փաշինյանը ցանկանում է հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում, իսկ «Ելք»-ի մեկ այլ ներկայացուցիչ ԱԺ պատգամավոր Գորգիսյանը հայտարարում է, որ դեմ են ծայրահեղ քայլերին:
«Քաղաքական գործընթացները պետք է ընթանան խորհրդարանում: Հայաստանում հետընտրական զարգացման և հետընտրական դժգոհության առիթ չկա, քանի որ ՀՀ քաղաքացիները խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդեն իսկ արտահայտել են իրենց կամքը ընտրությունների միջոցով»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ այսօր փողոցում դժգոհություն հայտնելը կեղծ օրակարգ է:Շարմազանովի խոսքով` 700 հազար մարդ ձայն է տվել ՀՀԿ-ին, և իրենք պետք է գործեն այդ մարդկանց սպասումները արդարացնելու համար, իսկ քաղաքական ուժերի կողմից որևէ գործողության դեպքում սահմանադրական կարգի խախտումը դատապարտելի է: