կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 09:54
Քաղաքական

ՀՀԿ-ում ներքին «ռազբորկաները» չեն դադարում. «Հրապարակ»

ՀՀԿ-ում ներքին «ռազբորկաները» չեն դադարում. «Հրապարակ»

«Որքան Էլ Հանրապետականը փորձում Է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։ Բանն այն Է, որ կուսակցությանը հետաքոքրում է իր ստացած ձայների հանրագումարը, և կարևոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյանը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։

Գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուների հարաբերությունները լարված են՝ նրանցից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են։ Այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածուն վերահսկողներ չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուի օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժոդովականների հետ։ Ըստ այդմ, դժգոհներ կան և Լոռվա մարզի, և Շիրակի, և Արագածոտնի, և հատկապես Երևանի թեկնածուների թվում։ Ըստ ՀՀԿ-ականներից ստացած տեղեկությունների, «գողացել» են անգամ Երևանում առաջադրված հարկայինի աշխատողների, ԴԱՀԿ նախկին աշխատակից Տավրոս Գևորգյանի, Կոտայքում՝ Վարդան Այվազյանի և ուրիշների ձայները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։